ՌԴ ավիացիան Սիրիայում ԴԱԻՇ-ի օբյեկտներ է ոչնչացրել
ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում ԴԱԻՇ-ի օբյեկտներ են ոչնչացրել հատուկ ռումբերի օգնությամբ, հայտնում է LifeNews-ը: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ներկայացուցչի խոսքով՝ БЕТАБ-500 տեսակի ռումբերն օգտագործվում են ստորերկրյա՝ առավել լավ պաշտպանված բունկերների ոչնչացման նպատակով:
Այս մասին հայտարարել է ՌԴ օդատիեզերական ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Կլիմովը՝ տեղեկացնելով, որ կիրառվել են հզոր БЕТАБ-500 երկու ռումբեր:
«Այսօր ԴԱԻՇ-ի օբյեկտներին ռուսական ավիացիան հասցրել է 500 կգ կշռող երկու ռումբեր՝ БЕТАБ-500-ներ: Դրանք կիրառվում են հատուկ պաշտպանված, ստորերկրյա բունկերների ոչնչացման համար»,- ասել է Կլիմովը՝ ընդգծելով, որ դրանք քաղաքների վրա չեն նետվում:
Գնդապետը տեղեկացրել է, որ ռումբերն արձակվել են «Սու-24»-երի կողմից: