Բաժիններ՝

Մոսկվայում А320 ինքնաթիռը հազիվ է խուսափել բիզնեսջեթի հետ բախումից

Նոյեմբերի 3-ին Մոսկվայի երկնքում հրաշքով է հաջողվել խուսափել երկու ուղևորատար ինքնաթիռների բախումից, հայտնել է LifeNews-ը:

А320 ինքնաթիռը, որը Մոսկվայից թռչում էր Տիվատ, սկսել է բարձրություն հավաքել «Շերեմետևո» օդանավակայանում: Ինքնաթիռին ընդառաջ է եկել Bombardier Learjet 60-ը, որը «Վնուկովոյից» իրակացնացնում էր չվերթ Մոսկվայից դեպի Տալլին:
Ժ. 11:08-ին երկու ինքնաթիռներն էլ հայտնվել էին ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա, իսկ նրանց միջև տարածությունը եղել է ընդամենը 150 մետր: Երբ ինքնաթիռները կտրուկ մոտեցել են, գործել է TCAS համակարգը, որը զգուշացնում է ինքնաթիռներին հարևանությամբ գործող ինքնաթիռների մասին:

Դիսպետչերը համապատասխան հրաման է տվել ինքնաթիռների անձնակազմներին, ինչից հետո հնարավոր է եղել խուսափել ինքնաթիռների բախումից:
Ներկայում կատարվում է հետաքննություն՝ պարզելու նման վտանգավոր իրավիճակի առաջացման պատճառը:

https://www.youtube.com/watch?v=cS9e-hQovPM

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս