Ռուսաստանը Սիրիա է ուղարկել 560 տոննա մարդասիրական օգնություն
ՌԴ ԱԻՆ-ը Սիրիա է ուղարկել ավելի քան 560 տոննա մարդասիրական օգնություն, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովին:
Նրա խոսքով՝ հակամարտության գոտուց տարհանվել է ավելի քան 1,4 հազար մարդ՝ Ռուսաստանի ու այլ պետությունների քաղաքացիներ:
Վերջինս տեղեկացրել է, որ ՌԴ ԱԻՆ-ը աջակցում է Սիրիայի բնակիչներին, նրանց են տրամադրվում սննդամթերք, առաջին անհրաժեշտության իրեր,
«Մենք պլանավորում ենք շարունակել այդ աշխատանքը ինչպես Լաթաքիա բեռներ տեղափոխելու համար, այնպես էլ հարևան երկրներում՝ Հորդանանում, Իրաքում ու մի շարք այլ երկրներում»,- ասել է նա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ’ Բրայենի հետ հանդիպմանը:
Բացի այդ՝ Պուչկովը հայտնել է, որ ՌԴ ԱԻՆ-ը շարունակում է օգնություն ցուցաբերել Եմենին:
«Բառացիորեն երեկ ԱԻՆ-ի հատուկ չվերթը Սանա է տեղափոխել մարդասիրական օգնության բեռ»,- ասել է նա: Եմեն է տեղափոխվել մի քանի տոննա բեռ՝ մթերք, վրաններ ու առաջին անհրաժեշտության իրեր:
«Մենք իրականացնում ենք նաև մարդկանց տարհանում, մի քանի հարյուր մարդ է տեղափոխվել Ռուսաստան ԱԻՆ-ի ինքնաթիռներով»,- պատմել է նախարարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը Սիրիա է ուղարկել 100 տոննա մարդասիրական օգնություն: