Բաժիններ՝

Լեյլա Յունուսի մարմնին կապտուկներ ու արնազեղումներ կան. փաստաբան

Նոյեմբերի 5-ին Բաքվի Վերաքննիչ դատարանում կայացել են ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների վճռաբեկ բողոքի առաջին լսումները:

Ինչպես Turan-ին հայտնել է փաստաբան Էլչին Սադիխովը, պաշտպանությունը միջնորդել էր ձերբակալությունը փոխարինել տնային կալանքով, սակայն դատարանը մերժել է այդ ու այլ միջնորդությունները:

Հերթական նիստը նշանակված է նոյեմբերի 12-ին:
Ինչպես ասել է փաստաբանը, նիստի ընթացքում Լեյլա Յունուսի վզին նկատվել են մեծ կապտուկներ ու արնազեղումներ, որոնց ծագումը հայտնի չէ:

Ապակե ակվարիումում գտնվող Լեյլա Յունուսը թվացել է տանջված ու թույլ ու չի կարողացել ինչ-որ բան ասել փաստաբանին:

Կապված կապտուկների հետ՝ Լեյլա Յունուսի փաստաբանը մտադիր է դիմում ներկայացնել համապատասխան մարմիններին՝ այդ փաստը հետաքննելու համար:
Սադիխովը նաև հայտնել է, որ իրեն հնարավորություն չեն տվել հանդիպել վերջինիս հետ:
«Լեյլան ու Արիֆը պարզապես նստել էին դատապարտյալների աթոռին ու ոչինչ չէին ասում»,- ասել է փաստաբանը:

Ամուսինները մեղադրվում են «Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու» ու այլ հանցանքների մեջ: Amnesty International կազմակերպությունը նրանց հայտարարել է «խղճի բանտարկյալներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս