Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր 2015 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Ըստ հրամանագրի` 2016 թվականի հունվար ամսում կանցկացվի ԼՂՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Հրամանագրի համաձայն` 2015 թվականի դեկտեմբեր-2016 թվականի հունվար ամիսներին կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները:

Տեսանյութեր

Լրահոս