
Քննարկվել են գիտական ծրագրերին մասնակցության հնարավորությունները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրավերով նոյեմբերի 5-ին Ծառայություն էր այցելել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ ներկայացնելու կոմիտեի կողմից հայտարարվող գիտական ծրագրերի ֆինանսավորման մրցույթներն ու դրանց մասնակցության հնարավորությունները:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի, այդ թվում և «Սննդամթերքի անվտանգության ոլորտի ռիսկերի գնահատման և վերլուծության գիտական կենտրոն» և «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկվեցին գիտական ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմներն ու չափորոշիչները: Այսօր ամբողջ աշխարհում սննդամթերքի անվտանգությունը համարվում է գերակա ուղղություն, և այս համատեքստում Ծառայության գործունեության ոլորտը լավ հարթակ է գիտական գործունեություն իրականացնելու և գիտական նորարարությունների համար: Քննարկման մասնակիցները, ողջունելով համագործակության այս գաղափարն ու ձևաչափը, մրցույթային ծրագրերին նախ ծանոթանալու, ապա նաև մասնակցելու պատրաստակամություն հայտնեցին:
Սամվել Հարությունյանը ներկայացրեց նաև վերջին տարիների ընթացքում գիտության ոլորտում իրականացված բարեփոխումները, ինչպես նաւ միջազգային համագործակցության ծրագրերն ու հեռանկարները: