Բաժիններ՝

Ստոկհոլմի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել

Ստոկհոլմի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել: Համաձայն Շվեդիայի ոստիկանության հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 11:40-ին:

Թե ինչն է դարձել վթարի պատճառ, չի հաղորդվում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Տեղեկություններ չկան նաև հնարավոր տուժածների կամ զոհերի մասին:
Նախնական տեղեկություններով՝ բնակելի շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել կենցաղային գազի պայթյուն:

Ոստիկանությունը արդեն ստուգել է բնակարաններից մեկը, որտեղ վնասված են պատուհանները, սակայն պայթյունի հետ կապ չեն հայտնաբերել:

Ոստիկանությունը շրջապատել է դեպքի վայրը, տրանսպորտի երթևեկությունը շենքին հարակից շրջանում կասեցվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30