
Միջազգային մամուլը՝ Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին

Միջազգային մամուլը գնահատել է Հենրիխ Մխիթարյանի խաղը Եվրոպայի լիգայի խաղարկության «Քաբալայի» դեմ խաղում: Goal.com կայքը Մխիթարյանին տվել է 4,5 գնահատականը` 5 բալային համակարգով, ինչպես նաև՝ Հենրիխ Մխիթարյանին է տվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչումը:
Goal-ը շատ կարճ բնութագիր է տվել Հենրիխին՝ պարզապես հրաշալի էր:
Whoscored.com կայքը ևս Եվրոպայի լիգայի «Բորուսիա» – «Քաբալա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:
Մխիթարյանը ստացել է 10 միավոր 10 հնարավորից:
Հենրիխի խաղին անդրադարձել է նաև ՈւԵՖԱ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը՝ հիացմունք հայտնելով WOW գրառմամբ:
Սիրարփի Աղաբաբյան