
Boeing 737-ը վթարային վայրէջք է կատարել Ինդոնեզիայում

Ինդոնեզիայում ուղևորատար Boeing 737-ը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից Ջակարտայի օդանավակայանում, հայտնում է JakartaGlobe-ը:
Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 160 ուղևոր ու անձնակազմի 7 անդամները: Պարբերականի տեղեկություններով՝ դեպքի հետևանքով զոհեր չկան: Բոլոր ուղևորները բարեհաջող կերպով տարհանվել են օդանավակայանի տերմինալ:
Ինչպես նշում է պարբերականը, դատելով սոցցանցերում հայտնված ինքնաթիռի լուսանկարներից, հնարավոր է՝ կոտրվել է ինքնաթիռի առջևի հատվածի կանգնակը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միջազգային ավիացիոն կոմիտեն հետ էր կանչել սերտիֆիկատը Boeing 737-ից ինքնաթիռի կառավարման համակարգում խնդիրների պատճառով: