
Ադրբեջանում որդին սպանել է մորն ու մարմինը թաղել զուգարանում

Ադրբեջանի Եվլախի շրջանում ձերբակալվել է մի տղամարդ, ով 2 ամիս առաջ սպանել է իր մորն ու դիակը թաղել զուգարանում, հայտնում է APA-ն:
Պարզվել է, որ Մինգեչևիրի 37-ամյա բնակիչը ընտանեկան կոնֆլիկտի հողի վրա սպանել է իր մորը:
Սպանությունը հաջողվել է բացահայտել սպանությունը շնորհիվ մարդասպանի կնոջ, ով ոստիկանություն բողոք է ներկայացրել իրեն ծեծած ամուսնու դեմ: Նա հայտնել է նաև, որ իր սկեսուրը 2 ամիս առաջ անհետացել է.
Հետաքննության ժամանակ ոստիկանությունը պարզել է, որ տղամարդը սպանել է իր մորն ու նրա մարմինը թաքցրել հին զուգարանի փոսում:
Կատարվում է հետաքննություն: