Բաժիններ՝

Սիրիացի զինվորականներն օդուժի մի մասը «Հմեյմիմ» են տեղափոխել ԱՄՆ-ի հարվածի սպառնալիքի պատճառով

Սիրիայի զինվորական հրամանատարությունն ԱՄՆ-ի հարվածին նախապատրաստվելու շրջանակներում մարտական օդուժի մի մասը տեղափոխել է «Հմեյմիմ» ռուսական ավիաբազա, ինչպես նաեւ զինվորականներին տարահանել է մի շարք հրամանատարական կետերից:

Այդ մասին հայտնել է ֆրանսիական Le Figaro թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ: «Տակավին ապրիլի 9-ին սիրիացիներն սկսել են հեռանալ իրենց առավել խոշոր ավիաբազաներից»,- հրատարակությանը հայտնել է Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետը, որը խնդրել է չհայտնել իր անունը:

Մասնավորապես, Le Figaro-ի տեղեկատվությամբ՝ տարահանվելէ ռազմական օդանավակայանի անձնակազմը Դամասկոսի մերձակա Դումեյր քաղաքից: Հենց այնտեղ էին բազավորված այն ինքնաթիռները, որոնք վերջին ժամանակներս հարվածներ էին հասցնում Արեւելյան Ղութային, նշում է հրատարակությունը:

«Նաեւ մարդիկ տարահանվել են Սիրիայի բանակի հիմնական հրամանատարական կետերից»,- գրել է թերթը: «Հմեյմիմ» բազա սիրիական օդուժի տեղափոխման մասին տվյալները թերթն ստացել է «ՄԱԿ-ի աղբյուրից»: Le Figaro-ն նաեւ նշում է, որ վերջին օրերին Սիրիայում ԱՄՆ-ի հարվածի նախաշեմին ուժեղացել է համագործակցությունն Իրանի, ՌԴ-ի եւ Սիրիայի միջեւ, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս