Կառավարությունը բացասական կարծիք հայտնեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների առաջարկին

Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը․

«ԱԺ պատգամավորի կողմից ներկայացված նախագիծը ծավալուն է, սակայն չի բխում օրենքի տրամաբանությունից, ոլորտում վարվող քաղաքականության նպատակներից, և համահունչ չէ միջազգային պրակտիկային, և ըստ այդմ՝ առաջարկվում է օրենքի գործող հոդվածները թողնել անփոփոխ։ Հիմնավորումները մանրամասն ներկայավցած են։

Օրինակ՝  նախագծով սահմանված է պետական նպաստների նշանակման կամ մերժման համար 5-օրյա ժամկետ, այս կապակցությամբ օրենքով սահմանված են 11 տեսակներ, որոնցից 10-ի մասով սահմանված են նպաստ նշանակելու կամ նպաստ նշանակելը մերժելու որոշում կայացնելու ժամկետները՝ հաշվի առնելով յուրաքանչյուր նպաստի նշանակման առանձնահատկությունները, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումը, և այլն։

Հաշվի առնելով, որ, օրինակ՝ ընտանեկան նպաստների համար պահանջվում է նաև տնային այցելություններ, շատ դեպքերում դրանք իրականացվում են հանձնաժողովներով, ժամանակատար են, այս առաջարկում ժամկետների միասնականությունը չի կարող աշխատել»։

Հաջորդ հարցը, ըստ նախարարի՝  վերաբերում է կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որը նախատեսում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կատարել փոփոխություն․ «Գործող օրենքով սահմանված է, որ  տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց 12 ամիս հետո աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուն պետք է ներկայացնի տեղեկանք՝ կենսաթոշակը նշանակելուց հետո աշխատած լինելու մասին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2013թ․ հունվարից գործում է եկամտային հարկի անձնավորված հաշվառման համակարգը, և այդ տեղեկատվությանը տիրապետում է կենսաթոշակ նշանակող մարմինը, առաջարկության տրամաբանությունն այն է, որ քաղաքացին միայն դիմումը ներկայացնի։ Առաջարկում ենք այս նախագծին հավանություն տալ և ներկայացնել ԱԺ»։

Հաջորդ հարցը, ըստ նախարարի՝ վերաբերում է 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների սոցիալական պաշտպանության  մակարդակի բարձրացմանը․

«Մասնավորապես, խնդիրը վերաբերում է ընտանեկան դրամագլխի տնօրինման կարգին, որն այս կառավարության որոշմամբ հաստատված է, և ընտանիքը կարող է օգտագործել հիպոթեքային վարկ, ուսման վարձավճար մարելու համար և հեռավոր սահմանամերձ բնակավայրերում անշարժ գույք ձեռք բերելու համար։ Ի սկզբանե այս դրույթը ներառել էինք՝ որպես ժամանակավոր դրույթ, այս ընթացքում նշված ուղղությամբ քաղաքացիները 3 մլրդ դրամ տնօրինել են՝ կանխիկ ամսական 25 հազար դրամով։ Առաջարկում ենք այս ժամանակավոր դրույթը ևս մեկ տարով երկարացնել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031