Բաժիններ՝

Ոչ բոլորի մահվան դեպքում է նշանակվում թաղման նպաստ. dialogue.am

Յուրաքանչյուր տարի պետությունը հատուկ բյուջե է հաստատում՝ որոշակի խումբ մարդկանց մահվան դեպքում  միանվագ կարգով 200.000 դրամ թաղման նպաստ նշանակելու համար: Նպաստը նշանակում է ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը:

Նպաստի այս տեսակը տրամադրվում է բացառապես հուղարկավորությունը կատարած անձին և միայն  մեկ կարևոր փաստաթղթի՝ մահվան վկայականի առկայության դեպքում:

Որ անձանց  մահվան դեպքում  նշանակվում մահվան նպաստ…

  • կենսաթոշակառուի մահվան դեպքում
  • հաշմանդամություն ունեցող  անձի մահվան դեպքում, երբ հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում չի ներկայացել փորձաքննության և այդ ընթացքում մահացել է
  • հաշմանդամ ճանաչված այն անձին, ով  բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի (ԲՍՓ) կողմից ճանաչվել է հաշմանդամ, բայց նպաստը ստանալու համար չի դիմել և մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո` 3 ամիսների ընթացքում
  • ծառայությունից սահմանված կարգով արձակված, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամ ճանաչվելուց հետո` 6ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողի մահվան դեպքում:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  •  Սոցիալական պաշտպանության հաստատությունում բնակվող նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ հաստատությունը:

Իհարկե, նպաստը  նշանակելու համար պարտադիր պայման է, որ նպաստառուն մահացած լինի  Հայաստանի Հանրապետության տարածքում,  ինչպես նաև հուղարկավորությունը կատարված լինի այստեղ:

  Ի՞նչ ժամկետներում է  դիմում ներկայացնել   ՍԱՊԾ

Հուղարկավորություն կատարած անձը գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը  ԱՍՀՆ Սոցիալական ապահովության ցանկացած տարածքային կենտրոն  կարող է  ներկայացնել  անձի մահվանից հետո մինչև 6 ամսվա ընթացքում: 6 ամիսը բաց թողնելու դեպքոււմ ՍԱՊԾ-ն մերժում է հուղարկավորությունը կատարած անձի դիմումը և այլևս պարտավորություն չի ունենում  փոխհատուցել  մահվան ծախսերի համար նախատեսված միանվագ նպաստը:

  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

եթե նպաստը չի վճարվել կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով, ապա այն վճարվում է առանց 6-ամսյա ժամկետի սահմանափակման:

Նշենք, որ  2016-ի կառավարությունը որոշում ընդունեց,  համաձայն  որի կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը  պետք է վճարվեր նաև անկանխիկ եղանակով՝ դիմումն ու համապատասխան փաստաթղթրը  ներկայացնելուց հետո 5 աշխատաքային օրվա ընթացքում: Միանվագ գւոմարը կարող են ստանալ նախարարության հետ համապատասխան համաձայնագիր կնքած ցանկացած  բանկից: Թաղման նպաստը արդեն վճարվում է և անկանխիկ  և կանխիկ եղանակով` նշանակելու օրվան հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետից ոչ ուշ:

Ներկայացվող Փաստաթղթեր…

Թաղման նպաստ ստանալու համար անձը ներկայացնում է՝

  • դիմումը
  • անձը հաստատող փաստաթուղթ
  •  սոցիալական ապահովության քարտ
  • մահվան վկայականը և դրա պատճենը
  • Հաշմանդամության ժամկետը լրացած և վերափորձաքննության չներկայացած անձի մահվան դեպքում, բացի նշված փաuտաթղթերից, ներկայացվում է նաև բժշկաuոցիալական փորձաքննություն իրականացնող իրավաuու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության չներկայանալու մաuին:

Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը

www.dialogue.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս