Բաժիններ՝

ԿՀՎ տնօրենը Թուրքիայից ավելի ակտիվ համագործակցություն է ակնկալում

Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն անհրաժեշտ է համարել, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ­-ի անդամ «ահաբեկչության դեմ պայքարում» ավելի լավ գործընկեր լինի: Այս մասին հայտնում է Sputnik­-ի թուրքական ծառայությունը:

«Թուրքիան ՆԱՏՕ-­ում մեր գործընկերն է, և անհրաժեշտ է, որ նրանք դրան համապատասխան գործեն: Եղել են տարածաշրջաններ, որտեղ մեզ օգնել են, սակայն մշտապես եղել են նաև տարածաշրջաններ, որտեղ Թուրքիան չի եղել մեր ամենաազդեցիկ գործընկերը»,­-Վաշինգտոնում հայտարարել է Պոմպեոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս