Բաժիններ՝

Հունահռոմեական ոճի ըմբիշները ևս երեք մեդալ են նվաճել Կիևի մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբշամարի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները Կիևի մրցաշարում: Մրցումային երկրորդ օրը 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը եզրափակչում մրցեց Վրաստանը ներկայացնող Գոգա Գոգիբերաշվիլու հետ, սակայն զիջեց մրցակցին և դարձավ արծաթե մեդալակիր:

75 կգ քաշային Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում հաղթեց Ուկրաինայի մասնակից Յասավ Զեյնալովին, իսկ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը գերազանցեց Սերգեյ Սևերինին և դարձավ երրորդ մրցանակակիր:

Նախօրեին ոսկե մեդալակիր էր դարձել Սարգիս Քոչարյանը, մեդալակիր էին դարձել նաև Արթուր Շահինյանը, Գևորգ Ղարիբյանը և Ռաֆայել Մանուկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031