Բաքվում տեղի է ունեցել ադրբեջանա-իսրայելական փաստաթղթերի ստորագրման արարողություն
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/7343281a58cbda3f30a202343b2cc33c.jpg)
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի փակ հանդիպումից հետո տեղի է ունեցել ադրբեջանա-իսրայելական փաստաթղթերի ստորագրման արարողություն, հայտնում է APA գործակալությունը։
«Ստանդարտացման ոլորտում, համապատասխանության գնահատման ու չափագիտության մասին Ադրբեջանի կառավարության և Իսրայելի կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագիրն ստորագրել են Ադրբեջանի ստանդարտացման, չափագիտության և պատենտների հարցով պետական կոմիտեի նախագահ Ռամիզ Հասանովն ու Իսրայելի շրջակա միջավայրի պաշպանության նախարար Զեև Էլքինը։
«Ադրբեջանի և Իսրայելի կառավարությունների միջև համատեղ հանձնաժողովի ստեղծման մասին» փոխըմբռնման հուշագիրն ստորագրել են Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն ու Զեև Էլքինը։