Առանց քաղաքացուն տեղեկացնելու նրա դրամական միջոցներն արգելանքի տակ դնելու հարցը՝ կառավարությունում. Կարեն Կարապետյանը նոր հանձնարարականներ տվեց
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում մի շարք հանձնարարականներ տվեց: Վարչապետն ասաց, որ ակտուալ են մնում գյուղական համայնանքներում տրանսպորտի կազմակերպման հետ կապված խնդիրները: Ելնելով դրանից՝ Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեխնոլոգիաների, տարածքային կառավարման և զարգացման նախարարութուններին հանձնարարեց մարզպեների հետ համատեղ ուսումնասիրել բարձրացված հարցը՝ չսահմանափակվելով միայն Երևանի մերձակա գյուղերում տրանսպորտի սպասարկման խնդրով:
«Մասնավորպես՝ ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտային սպասարկում ընդհանրապես չի իրականացվում՝ նշելով դրա պատճառներ, ինչպես նաև ներկայացնել վերոնշյալ խնդիրների վերջնական կարգավորման հստակ առաջարկություններ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետի երկրորդ հանձնարականն առնչվում էր լիցենզավորմանը: Կարեն Կարապետյանն ասաց, որ լիցենզավորման գործող օրենսդրության համաձայն՝ կան լիցենզիաների տեսակներ, որոնք տրամադրվում են բացառապես իրավաբական անձանց:
«Իրատեսկան է՝ լիցենզիաների որոշ տեսակները իրավաբանական անձանց տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ օգագործելով արդեն իսկ կայացած ենթակառուցվածքները: Հանձնարարում եմ՝ լիցենզիա տրամադրող պետական մարմիներին, ուսումնասիրել իրավաբանական անձանց միայն էկեյրոնային եղնականով լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ»,- ասաց վարչապետը;
Էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին վարչապետը հանձնարարեց երեքշաբաթյա ժանկետում ներկայացնել ընդերքի ոլորտում տիրող ներկա վիճակի համալիր վերլուծություն:
Մասնավորապես՝ տրված թույլտվություններն ըստ հանքավայրի տեսակի, տրված թույլտվությունների համապատասխան կնքված պայմանագրային պարտավորությունների կաարման իրավիճակը, պայմանագրային պարտավորությունները խախտած ընկերությունների նկատմամբ օրենքով նախատեսված գործիքակազմը և դրա կիրառման մոտեցումները:
Չորրորդ հանձնարարականն առնչվում էր ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը: «Տևական ժամանակ է, ինչ բնակչության շրջանում դժգոհություններ են առաջանում Արդարադատության նախարարության՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործունեությունից:
Մասնավորապես, դրանք առնչվում են ճանապարհային երթևեկության կանոնների խախման համար վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրներին: Օրինակ՝ քաղաքացուն չեն ծանուցել վարչական ակտի մասին, բայց իր դրամական միջոցներն արգելանքի են վերցվում կամ գույքի վրա արգելանք է դրվում, բայց քաղաքացուն չեն տեղեկացնում, և այլն: Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին առաջինը՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կատարողական վարույթ հարուցվի միայն, եթե ամբողջովին պահպանված են օրենքով նախատեսված պահանջները: Երկրորդը՝ եռամյսկը մեկ ամփոփել և տեղեկություն ներկայացնել, թե որ մարմիններն են ակտեր ներկայացնում կատարման՝ չպահպանելով օրենսդրության պահանջները և մեկամսյա ժամկետում ներկայացնել առարկություն՝ հարկադիր կատարողի կողմից պարտապանների՝ վերջիններիս գույքի վրա արգելանք դնելու մասին անհապաղ ծանուցում ապահովելու համար անհրաժեշտ մեխանիմների՝ էլ փոստի միջոցով, SMS և այլնի վերաբերյալ»: