
ՀԱՄԱՍ-ը հայտնել է Իսրայելի հետ համաձայնության շրջանակում 2000 պաղեստինցիների ազատ արձակման մասին

Շուրջ 2000 պաղեստինցի բանտարկյալներ, այդ թվում՝ 250 ցմահ ազատազրկման դատապարտվածներ, ազատ կարձակվեն Իսրայելի բանտերից այն համաձայնագրի շրջանակներում, որը ձեռք է բերվել ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև: Այս մասին հայտնել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության ներկայացուցիչը․ գրում է ТАСС գործակալությունը։
«Գործարքի առաջին փուլում մեկ խմբաքանակով կազատեն 20 պատանդների, դրա փոխարեն (Իսրայելի) օկուպացիոն իշխանությունները բանտերից ազատ կարձակեն ավելի քան 2000 պաղեստինցի կալանավորների, որոնց թվում 250-ը՝ ցմահ դատապարտվածներ», – նշել է արմատականների ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերել է Maan լրատվական գործակալությունը:
Պաշտոնյան մանրամասնել է, որ ազատ արձակվող պաղեստինցիների խմբում «1700 հոգու բանտ են նստեցրել 2023 թվականի հոկտեմբերին Գազայում պատերազմի սկսվելուց հետո»: