 
                        Նարեկ Մկրտչյանը և Բրեդ Շերմանը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ուղիղ չվերթի գործարկման հնարավորությունը
 
                                    Հոկտեմբերի 8-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի հետ. տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգային ընթացիկ հարցեր։ Անդրադարձ է կատարվել տնտեսական ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին, երկու երկրների միջև ուղիղ չվերթի գործարկման հնարավորությանը։
Դեսպանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար կառավարության կողմից իրականցվող ծրագրերը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        