13 սովորություն, որ դատապարտում են աղքատության
Clube.co.ua կայքը գրում է, որ հոգեբան Եվգենի Դայնեկոն նշում է, որ 12 տարվա պրակտիկան իրեն հնարավորություն է տվել առանձնացնել սովորությունների շարք, որոնք հատուկ են աղքատ մարդկանց: Հետաքրքիր է դիտել, թե ինչպես են աղքատ անձինք դրանց հետևում: Սակայն ամենահետաքրքիրը տեղի է ունենում այն ժամանակ, երբ տաղանդավոր մարդիկ կրկնում են աղքատների սովորությունները և դառնում այդպիսին:
1. Աղքատները միշտ մեղավորներ են փնտրում: Աղքատ մարդը երբեք պատասխանատվությունն իր վրա չի վերցնում: Նա, ամենայն հավանականությամբ, դրանում կմեղադրի իր գործընկերներին, ղեկավարին կամ համակարգին, քան կընդունի իր պարտությունը: Աղքատ մարդն այսպես է մտածում՝ եթե նրանք չլինեին, ես հաջողակ կլինեի, ինձ բոլորը խանգարում են, ես չեմ կարող ոչինչ ասել:
2. Ժամանակ ձգել: Դեռ մանուկ հասակից մեզ սովորեցնում են ժողովրդական ասացվածք՝ 7 անգամ չափել, մեկ անգամ կտրել: Ժամանակն անցնում է, իսկ դուք դեռ մտածում եք, չափում: Վերջնական արդյունքում՝ գտնվում է առավել նախաձեռնող մեկը, ով «կտրում է» ձեր բաժինը և տանում: Հաղթում է նա, ով չի վախենում անել առաջին քայլը և ռիսկի գնալ, ով օգտագործում է իր մտքերը, և ոչ թե՝ դրանք պահում իր հիշողության անկյուններում: Աղքատ մարդու մտածողություն ունեցողը միշտ ժամանակ է ձգում, իր իսկ անգործությունը վերագրում ուրիշներին:
3. Անվտանգ գործել: Աղքատները ռիսկի չեն դիմում: Նրանք գերադասում են կայուն, թեկուզ՝ ոչ մեծ եկամուտ: Արդյունքում՝ ապրում են աշխատավարձից աշխատավարձ՝ մտացածին կայունության հովանու ներքո:
4. Անվճար սովորել: Աղքատների տիպիկ ներկայացուցիչը բաժանորդագրված է բազմաթիվ անվճար թրեյնիգների և սեմինարների, որոնց մեծ մասը նա չի լսում: Արդյունքում՝ մարդն ապրում է՝ սովորելու պատրանք ունենալով, սակայն իրականում ոչ մի զարգացում չկա: Հայտնի է, թե որտեղ է գտնվում անվճար պանիրը: Հաջողակ նախաձեռնող դառնալու համար անհրաժեշտ է կենդանի շփում հովանավորի հետ, անհաժեշտ է հստակ պլան՝ դրված նպատակին հասնելու համար: Թրեյնինգի գինը ոչ միայն ապագա հաջողության ցուցանիշն է, այլև ձեր մոտիվացիայի ցուցանիշը:
5. Մյուսներին չվճարել աշխատանքի համար: Աղքատի հոգեբանություն ունեցող մարդը սիրում է ապրել ուրիշների հաշվին: Ֆիլմերը, երաժշտությունը նա ներբեռնում է անվճար կայքերից: Նրա փիլիսոփայությունն է՝ վճարովի ծառայությունները և ապրանքները ստանալ անվճար: Նրա կյանքը հեշտացնում են անվճար սերվիսները, որոնք ստեղծվել են աղքատների կողմից՝ աղքատների համար: Սկզբում վճարովի ծառայությունն անվճար է՝ գողացար: Ուրիշի մտավոր սեփականության գողությունն ու խաբեությունը մարդուն դրդում է միշտ ապրել աղքատության մեջ:
6. Խղճալ ինքդ քեզ: Հաճախ մարդիկ իրենց խնդիրների արմատը տեսնում են իրենց շրջապատող միջավայրում՝ դա լինի անբարենպաստ աշխարհագրական դիրք, կազմվածքի թերություն, աղքատ ընտանիքում ծնված լինել, վատ կրթություն, այս կամ այն երկրում ապրելը: Աղքատ մարդու համար գոյություն ունեն ինքն իրեն խղճալու բազմաթիվ առիթներ, իսկ խղճալով կապիտալ չես կարող ունենալ:
7. Նվնվալ և բողոքել: Գաղտնիք չէ, որ գումարի բացակայությունը բացասական էմոցիաների պատճառ է: Ի տարբերություն աղքատ մարդու՝ հարուստի մտածողություն ունեցող մարդն ընդունում է անհաջողությունը՝ որպես նվիրական նպատակին տանող մի փուլ: Նա սովոր չէ նվնվալ և բողոքել ճակատագրից: Երբեմն խոսելու ցանկություն է առաջանում, որպեսզի քեզ խղճան, սակայն դրանից ավելի հեշտ չի դառնում, դրամապանակում էլ գումարի չափը չի մեծանում՝ այնտեղ գումար չի եղել և չկա:
8. Մտածել, թե ինչ են ասում մյուսները: Հաջողակ մարդը գնահատում է իր անհատականությունը և կախված չէ մյուսների կարծիքից: Աղքատը, որպես կանոն, անում է հակառակը՝ իր ուժերի և ժամանակի առյուծի բաժինը նա ծախսում է ուրիշների աչքերում իր բարի համբավը պահելու համար: Համեմատությունը նրա օգտին չի լինում, ինչն էլ նրան ևս մեկ առիթ է տալիս բողոքելու համար:
9. Անիմաստ գումար ծախսել: Ազքատ մարդը ֆինանսական մարտավարություն չունի: Նրա նպատակն է՝ աշխատեցիր՝ ծախսիր: Հարուստը՝ իր հերթին, աշխատանքի արդյունքում ստացած գումարը ներդնում է կապիտալ ստեղծելու մեջ: Մտածողության տարածված սխալ է՝ ի՞նչ կարող եմ ես ներդնել, եթե գումար չունեմ: Գումար չկա, որովհետև մարդը չի մտածում ապագայի մասին:Հարուստ դառնում է ոչ թե նա, ով շատ գումար է ստանում, այլ նա, ով սովորում է գրագետ վարվել իր եկամուտների հետ:
10. Այս պահի օգուտներ փնտրել: Աղքատները չեն ձգտում նոր բան սովորել, ցանկանում են գումար աշխատել հենց հիմա: Դա սպառողական վարքագծի վառ օրինակ է: Մարդն ուզում է ամեն ինչ և միանգամից՝ գործադրելով նվազագույն ջանքեր: Նա նման է գյուղացուն, ով ուտում է ցանելու համար նախատեսված կարտոֆիլը՝ առանց մտածելու, թե ինչ է ցանելու գարնանը:
11. Զբաղվել նրանով, ինչ քեզ դուր չի գալիս: Աղքատը միշտ կգտնի 10 մեղավոր, 100 արդարացում և 1000 պատճառ, թե ինչու պետք է գնա չսիրած աշխատանքին: Նա միայն ապրում է ուրբաթ օրվա մասին մտքերով, անիծում է ղեկավարությանը, բայց ամեն երկուշաբթի գնում է աշխատանքի: Իր սիրելի գործով զբաղվելու համար նրան, որպես կանոն, չի բավականացնում քաջությունը: Այդպես ոչինչ չփոխելով՝ մարդն ապրում է ողջ կյանքը: Տարին՝ տարվա ետևից:
12. Ժամանակ վատնել: Աղքատ մարդու մտածողություն ունեցող մարդն իրեն հարց է տալիս՝ ինչպե՞ս «սպանել» ժամանակը: Այս հարցը պետք է հնչի հետևյալ կերպ՝ ինչպե՞ս իմ ժամանակն օգտագործեմ առավելագույնս օգտակար ձևով: Արդյունքում՝ բոլորը ստանում են այն, ինչի ձգտում են՝ աղքատը «սպանում է» իր ժամանակը և կյանքը, իսկ հարուստն օգտագործում է իր ժամանակը և հարստանում:
13. Ապրել ուրիշի կյանքով: Աղքատները մտածողության վատ ձև ունեն՝ ուրիշի կյանքը պրոյեկտել իրենց կյանքի վրա: Բազմաթիվ սերիալները, գեղարվեստական գրքերն ու պատմությունները դրդում են դրան: Վայելելով մյուսների արկածները՝ աղքատներն ապրում են իրենց կուռքերի հաջողության ստվերում և պատրանքներով: Նրանք վախենում են սկսել փոքրից և ինքնուրույն կառուցել իրենց կյանքը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը