Բաժիններ՝

«Երեք տարեկանից հետո արդեն ուշ է». 60-ականների սխալ ենթադրությունները

60-ական թվականներին մի շարք գիտնականներ սխալ ենթադրություններ են արել այն մասին, որ մարդկային ուղեղում 4-6 տարեկանից հետո փակվում են զարգացման որոշակի հնարավորություններ: Այդ տեսության համաձայն՝ երեխայի պոտենցիալի մաքսիմալ զարգացման համար խորհուրդ է տրվում ծննդյան օրվանից մինչև երեք տարեկանը նրան ապահովել տարբեր ինֆորմացիաների մեծ ծավալների հասնող հոսքերով: Հենց այս տեսության մասին էր իր «Երեք տարեկանից հետո արդեն ուշ է» գրքում գրել Իբուկա Մասարուն:

www.nashideti.site-ն առաջարկում է ծանոթանալ պրոֆեսոր, ակադեմիկոս, հոգեբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, Ֆիզիոլոգիայի ռուսական ակադեմիայի ղեկավար Մարիանա Բեզրուկովայի ելույթի մի քանի հատվածներին:

«Զարգանալու պատուհանը երեք տարեկանից հետո չի փակվում: Ճիշտ զարգանալու համար անհրաժեշտ է հարուստ միջավայր: Երեխային անհրաժեշտ է ակտիվ շփումը մեծերի հետ՝ ադեկվատ պահանջների սիստեմում: Պահանջները պետք է համահունչ լինեն տարիքին:

Օրինակ, մեկից երկու տարեկանների համար ակտուալ հանձնարարությունն է՝ լեզվի և շարժումների զարգացումը: Երեքից չորս տարեկանում՝ շարժումներ, խոսք, հաղորդակցում, էմոցիաներ:

Կարդացեք նաև

Առաջին դասարանի երեխաների հիմնական խնդիրները.

Գերվաղ կրթություն: Մենք դեռ չենք հասկացել, թե ինչ արատավոր կարող է լինել պրակտիկան, երբ երեք տարեկան երեխային ստիպում են կարդալ ու գրել:

Մեծահասակների ոչ ադեկվատ պահանջները: Երեխայից պահանջում են այն, ինչ նա չի կարող՝ կարդալու և գրելու կարողություն: Սա համարվում է ուղեղի ֆունկցիոնալ զարգացման խոչընդոտ:

Միայն մայրիկի և տատիկի հետ շփվող երեխան չի կարող լիովին զարգանալ: Վերացել է բակում խաղալու մշակույթը: Տեղի է ունենում շփում տեխնիկայի միջոցների հետ: Ծնողների միայն 10%-ն է երեխաների համար գրքեր կարդում, իսկ մյուսները նախընտրում են միացնել աուդիոգրքեր կամ մուլտֆիլմ:

Կարծիք կա, որ ժամանակակից երեխաներն ավելի շատ բան գիտեն, քան 20-30 տարի առաջվա իրենց հասակակիցները, բայց վերջին 20 տարվա հետազոտությունները ցույց են տալիս, որ դա այդպես չէ: Գիտելիքների և տեղեկատվության ընդհանուր պաշարն այն է, որին մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում, դա այն է, ինչին այսօր շատ շուտ ենք «վարժեցնում»: Այս առումով խնդիրները քիչ են, բայց չձևավորված կամայականության դեպքում տեղեկատվության և գիտելիքների պաշարը ոչ մի դրական ազդեցություն չի թողնում: Դրանք այն երեխաներն են, որոնք դպրոց են գնում՝ արդեն իմանալով կարդալ, պատմել, հանրագիտարաններն անգիր ասել, բայց, ցավոք, առաջին կիսամյակի ավարտին խնդիրների մի ամբողջ շղթա են ունենում: Նրանց հիշողությունն ու խոսքը մեզ անհանգստացնում է: Չձևավորված խոսքը բնորոշ է երեխաների 60 տոկոսին:

Հաղորդակցման սահմանափակում, խաղերի վերացում, որպես շարժման տեսակ՝ տեխնիկական միջոցներ, սրանք ազդում են երեխաների հիշողության վրա:

Գոյություն ունի միֆ այն մասին, թե ուղեղի զարգացման պատուհանը փակվում է 4-6 տարեկանից հետո: Դա 60-ականների տեսություն է: Բայց մի՞թե դադարում է զարգացումը 8 տարեկանում: Չի դադարում: Նոր կապերը հաստատվում են ցանկացած տարիքում՝ մինչև խոր ծերություն»:

Վերջում Մարիանա Բեզրուկովան գալիս է այն եզրակացության, որ երեխաներին զարգացնել պետք է, բայց կարևոր է գրագետ մոտենալ մեթոդի ընտրությանն ու դրա էլեմենտներին:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս