Բաժիններ՝

Մոռացեք քնելու հետ կապված խնդիրների մասին

Healthyfoodhouse կայքը ներկայացնում է մի մեթոդ, որը կօգնի ձեզ մեկ րոպեում քնել: Երբեմն ամբողջ գիշեր պտտվում ենք անկողնում ու չենք հասկանում, թե ինչո՞ւ չենք կարողանում քնել: Պատճառները մի քանիսն են՝ ուշ ժամերին ճաշելը, հեռուստացույց դիտելը, լարվածությունը, և այլն:

Արագ քնելու մեթոդը հայտնագործել է Հարվարդի համալսարանի բժիշկ Էնդրյու Վեյլը, ով ամբողջ կյանքում մեդիտացիան և մարդու շնչառությունն է ուսումնասիրել, նաև այն, թե ինչպես օգտագործել այս ամենը՝ նյարդերը հանգստացնելու համար: Այս մեթոդն առավել հայտնի է՝ որպես «4-7-8» շնչառական մեթոդ:

trouble-sleeping-heres-how-i-learned-to-fall-asleep-in-under-1-minute-every-night-600x319Այս մեթոդը բոլորովին դժվար չէ կատարել, միակ բանը, որ պետք է անել՝ շնչելն է, սակայն՝ հստակ վայրկյաններով:

Սկզբում ներշնչում ենք քթով՝ մոտ 4 վայրկյան, պահում ենք շունչը 7 վայրկյան, և արտաշնչում 8 վայրկյան:

Կարդացեք նաև

Այսպիսով հանգստացնում եք սրտի աշխատանքը, բացի այդ, այս տեսակ շնչառությունը հանգստացնում է ուղեղի բջիջները:

Երբ կենտրոնացած ենք որևէ բանի վրա, մեր էնդոկրին համակարգն ադրենալինն ուղարկում է վերերակային գեղձեր, ինչն ակտիվացնում է սրտի աշխատանքը և կարող է հանգեցնել նյարդային վիճակի: Աստիճանաբար կզգաք, որ այս շնչառական վարժության միջոցով կարգավորվում է նաև ձեր շնչառությունը:

Այս վարժության միջոցով դուք կարգավորում եք ադրենալինի հոսքն ամբողջ օրգանիզմում: Սկզբում հնարավոր է՝ անհարմարավետության զգացողություն ունենաք, սակայն մի վախեցեք: Դա տեղի է ունենում, քանի որ դանդաղում է սրտի աշխատանքը, ինչն էլ հանգստացնում է ամբողջ նյարդային համակարգը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս