Քերին ու Լավրովը քննարկել են Ուկրաինայի հարցը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի հարցը: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:
Հեռախոսազրույցի ժամանակ նախարարները հավանության են արժանացրել Շփման խմբի աշխատանքային չորս ենթախմբի ստեղծման գաղափարաը և կողմ են արտահայտվել Մինսկյան պայմանավորվածությունների վրա դրանց աշխատանքների շուտափույթ սկսմանը:
Լավրովն ընդգծել է Կիևի, Դոնեցկի ու Լուգանսկի միջև ուղիղ երկխոսության հաստատման անհրաժեշտությունը: Բացի այդ, Լավրովն ու Քերին քննարկել են Սիրիայի, Լիբիայի ու Եմենի հարցերը: