3 սմուզի՝ ավելորդ քաշից արագ ազատվելու համար
Գաղտնիք չէ, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ ունեն ավելորդ ճարպեր, որոնք դառնում են առողջական այնպիսի խնդիրների պատճառ, ինչպիսիք են սրտի հիվանդությունները, ճարպակալած լյարդը, շաքարախտը, և այլն:
Մանրաթելեր պարունակող մթերքները նվազեցնում են անդադար ուտելու ցանկությունը, կանխարգելում փորկապությունը և երկար ժամանակով հագեցնում քաղցը:
Պրոտեիններով հարուստ ուտելիքները կարևոր են քաշը կորցնելու և նիհարելու ընթացքում մկանները պահպանելու համար: Դրանք նաև հրաշալի էներգիայի աղբյուր են և ուժ են հաղորդում առօրյայում: Հիշեք, որ ավելորդ քաշից ազատվելու համար պետք չէ սովի մատնվել: Նախաճաշի փոխարեն՝ պարզապես խմեք այս 3 սմուզին և ազատվեք ավելորդ քաշից:
Բաղադրատոմս-1
- 2ճ/գ կտավատի աղացած սերմեր
- 1 բանան
- 1/3 բաժակ ջուր
- 1 նարինջ
- 2 ճ/գ կտրատած նուշ
- 2 թարմ չորացրած թուզ
Պատրաստման եղանակը
Նարնջի հյութը քամեք և խառնեք մյուս բաղադրիչներին, ամբողջը բլենդերով հարեք այնքան ժամանակ, մինչև խյուսանման զանգված ստանաք: Այս սմուզին պետք է խմել անմիջապես պատրաստելուց հետո:
Ցուցում. Սմուզին պատրաստելուց 30 րոպե առաջ թուզը թրջեք ջրի մեջ:
Բաղադրատոմս-2
- Կես կիտրոն
- 1 բաժակ ազնվամորի
- 1 ճ/գ կտավատի աղացած սերմեր
- 1 խնձոր
- 1 բանան
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք՝ մինչև խյուսանման զանգված ստանալը: Անմիջապես խմեք այն:
Բաղադրատոմս-3
- 1 ճ/գ պնդուկ
- 2 կիվի
- 1ճ/գ կտավատի աղացած սերմեր
- 1 բանան
- Կես խնձոր
- 1 նարինջ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերով՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Անմիջապես պատրաստելուց հետո խմեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը