Բաժիններ՝

Հաջորդ քայլը լինելու է անհատական սրբադասումը. քննարկվում է Կոմիտասի սրբադասման հարցը

Հայ եկեղեցու սրբադասման հանձնախմբի անդամ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` պատասխանելով քիչ հետո  տեղի ունենալիք հավաքական սրբադասման մասին լրագրողների հարցերին, ասաց, որ հայ եկեղեցու կյանքում երկու կարևոր իրադարձություն է տեղի ունենում` նախ սրբադասման` ընդհատված  կարգի վերականգնումը եւ ապա հանուն հավատի զոհված միլիոնավոր հայերի հավաքական սրբադասումը:

168.am-ի այն հարցին, թե ինչպե ՞ս զարգացան այն խոսակցությունները, ըստ որոնց քննարկվում էր Կոմիտաս վարդապետին առանձին սրբադասելու հարցը, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ ոչ միայն խոսակցություններ կային, այլև Եպիսպոսոսաց ժողովը հաստատել է, որ Ցեղասպանության զոհերի հավաքական սրբադասումից հետո հաջորդ քայլը լինելու է անհատական սրբադասումները, որոնց մեջ առաջինը պիտի դիտարկվի եւ քննվի Կոմիտաս Վարդապետին սրբադասման ներկայացնելու հարցը:

«Ոչ միայն Կոմիտաս Վարդապետի մասին է խոսքը, այլև հաջորդ սրբադասումները երեք-չորս ուղղություններով են լինելու. քննարկվելու են Ցեղասպանության ժամանակ նահատակված անհատներին, որոնց անունները մենք ունենք,   երկրորդը ստալինյան բռնաճնշմանը զոհ գնացած  նահատակ հոգևորականներին եւ երրորդը` 1-21-րդ դարում ապրած այն անձանց սրբադասելու հարցերը, ովքեր ժամանակի մեջ ընկալվել են իբրև սրբեր, բայց ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել մեր տոնակարգից»,- ասաց Բագրատ եպս.Գալստանյանը:

Լուսանկարը՝ 168.am-ի

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս