Մոսկվայում խուզարկություն է իրականացվել Խոդորկովսկու «Բաց Ռուսաստան» ՀԿ-ի գրասենյակում
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ երեկ խուզարկություն է իրականացվել Միխայիլ Խոդորկովսկու «Բաց Ռուսաստան» ՀԿ-ի մոսկովյան գրասենյակում: Պաշտոնական վարկածով՝ իրավապահների այցը կապված է եղել այն տեղեկատվության հետ, որ գրասենյակում պատրաստում են ծայրահեղական բնույթի քարոզչանյութեր՝ նախատեսված ապրիլի 19-ին կայանալիք ընդդիմության ակցիայի հետ:
Խոդորկովսկին ինքը դա բացատրել է Ռամզան Կադիրովի մասին ֆիլմի պատրաստությամբ: Սա Խոդորկովսկու նոր կառույցում իրականացված առաջին խուզարկությունն է: Փորձագետները կարծում են, որ ճնշումը կշարունակվի:
Խոդորկովսկու մամլո քարտուղար Կյուլե Պիսպանենը հայտնել է, որ կազմակերպության ակտիվիստները չեն պատրաստվել մասնակցել ապրիլի 19-ի հանրահավաքին, և բացի այդ, ինչպես նոր է հայտնի դարձել, տվյալ բողոքի ակցիան արդեն իսկ չեղյալ է հայտարարվել: