ԱՄՀ-ն Հայաստանի համար 1 տոկոս տնտեսական անկում է կանխատեսում
Հայաստանի տնտեսությունն այս տարի անկում կարձանագրի 1 տոկոսով։ Սա Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումն է, որը ներկայացված է երեկ հրապարակված «World economic outlook» զեկույցից։
Ըստ ԱՄՀ-ի՝ ամենամեծ անկումն այս տարի կունենա Ուկրաինան՝ -5.5%։ Ռուսաստանի տնտեսությունը կկրճատվի 3.8%-ով, Բելառուսինը՝ 2.3%-ով, Մոլդովայինը՝ 1%-ով։
Վրաստանի համար ԱՄՀ-ն կանխատեսում է 2%, Ադրբեջանի համար՝ 0.6% տնտեսական աճ։ ԵՏՄ անդամներից միայն Ղազախստանն է, որ 2015-ին տնտեսական աճ կունենա՝ 2%-ի չափով։
Նշենք նաև, որ 2014 թվականի հոկտեմբերին հրապարակված նախորդ զեկույցում ԱՄՀ-ն 2015 թվականին Հայաստանի հասար 3.5% տնտեսական աճ էր կանխատեսել։