Բաժիններ՝

«Մոսկվիչկայի» պարտքերը փակելու համար Նազարյաները վաճառում են գույքը

168.am-ը տեղեկացրել էր, որ Հյուսիսային պողոտայի «Մոսկվիչկա» խանութը փակվել է՝ սեփականատիրոջ փոփոխության պատճառով: Արդեն մի քանի օր է՝ խանութը կրկին գործում է և ուշագրավ է, որ ներսում ապրանքների դասավորությունը նույնն է, ինչ նախկին սեփականատերերի ժամանակ: Սակայն այժմ, թեև «Մոսկվիչկա» անվանումը մնացել է, խանութն աշխատեցնում է «Պարմա» ընկերությունը: Փոփոխվել են նաև ապրանքների գները՝ թանկանալով 20-30 դրամով:

Մինչ այս Երևանի նախկին ոստիկանապես Ներսիկ Նազարյանի ընտանիքին պատկանող «Մոսկվիչկա» խանութների ցանցը «Բիզնես լիդեր հոլդինգից» վերագրանցվել էր նրանց մտերիմ անձնավորությանը պատկանող «Ռոյալ իգլ» ընկերության անունով: Ներսիկ Նազարյան որդին` Արմեն Նազարյանը, ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ փոխությունն արվել է, որպեսզի ցանց իր հունով նորմալ աշխատի, «Բիզնես լիդերն» էլ իր պարտքերի հարցերը լուծի: Նա նաև վստահեցրել էր, թե Հյուսիսային պողոտայի «Մոսկվիչկան» շարունակելու է աշխատել նույն կերպ և անվանումը չի փոխվելու: Բայց փաստորեն կրկին սեփականատիրոջ փոփոխություն է եղել:

Թեև 2014 թ. Նազարյանների գործերը շատ հաջող էին ընթացել և նրանց ընկերությունը հայտնվել էր 1000 խոշոր հարկատուների ցանկում, սակայն կուտակած պարտքերը նրանք չէին կարողանում վճարել ու, այսպես ասած՝ «փախած» էին մատակարարներից:

Այժմ, 168.am-ի տեղեկություններով, Նազարյանները որոշ պարտքատերերին քիչ-քիչ վճարում են պարտքը և վճարում են ոչ միայն կանխիկ գումարով, այլև ոչ պաշտոնապես՝ գույքով: Նրանք նաև պատրաստվում են անշարժ գույքի մի մեծ խմբաքանակ հանել վաճառքի՝ պարտքերը մարելու համար:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս