Բաժիններ՝

Լազերային զենքի մշակման հարցում մենք հետ չենք մնում ԱՄՆ-ից. ռուս գեներալ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն ուշադիր հետևում է ԱՄՆ-ում լազերային զենքի մշակման ընթացքին:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Օդա-տիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Կիրիլ Մակարովը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանում նույնպես տարվում են այդօրինակ աշխատանքներ. «Ես գիտեմ, որ ԱՄՆ-ում տարվում են այդպիսի աշխատանքներ, սակայն ցանկանում եմ ասել, որ մենք հետ չենք մնում այդ հարցում: Դրանով ես կսահմանափակվեմ»:

Մակարովն ընդգծել է, որ լազերային զենքն ունի պոտենցիալ ինչպես հետախուզական միջոցների «կուրացման» համար, այնպես էլ որպես խոցող զենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս