Բաժիններ՝

Բնական միջոցներ՝ ատամները սպիտակեցնելու համար

Takposto.cc կայքը մի քանի միջոց է ներկայացրել, որոնք թույլ են տալիս սպիտակեցնել ատամները:

1. Չոր կաթ: Չոր կաթը կարող է ատամները սպիտակեցնել ոչ միայն միայնակ, այլև ատամի մածուկի հետ միասին: Կաթի մեջ պարունակվող կալցիումն ամրացնում է ատամներն ու լնդերը:

2. Ելակ: Ելակի հյութը սպիտակեցնում է ատամները և թարմացնում շնչառությունը:

3. Բուսական յուղ:  Ձիթապտղի, կոկոսի յուղերն արդյունավետ կերպով մաքրում են ատամները: Մի փոքի յուղ պահեք բերանում և լեզվով մաքրեք ատամները:

4. Սոդա և կիտրոնի հյութ: Սոդայի և կիտրոնի հյութը մաքրում է ատամները: Խառնուրդն առաջին անգամ օգտագործելուց հետո արդեն կարող եք տեսնել արդյունքը:

Այս միջոցներն օգտագործելով՝ կարող եք զգալիորեն սպիտակեցնել ձեր ատամները՝ հրաժարվելով արհեստական միջոցներից:

Թարգմանությունը 168.am-ի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս