«Շենգավիթ» ԲԿ արժանացել է ISO 9001:2015 և ISO 7101:2023 միջազգային հավաստագրերին
«Շենգավիթ» ԲԿ հերթական կարևոր ձեռքբերումն է արձանագրել՝ արժանանալով ISO 9001:2015 և ISO 7101:2023 միջազգային հավաստագրերին։
Այս ձեռքբերումը վկայում է, որ բժշկական կենտրոնի գործունեությունը կազմակերպվում և կառավարվում է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան՝ ապահովելով որակի շարունակական զարգացում, պացիենտակենտրոն մոտեցում և արդյունավետ կառավարման համակարգ։
.jpg)
ISO 9001:2015 միջազգային ստանդարտը հաստատում է, որ կենտրոնում ներդրված է որակի կառավարման արդյունավետ համակարգ, որը հիմնված է գործընթացների շարունակական բարելավման, ռիսկերի կառավարման և պացիենտների բավարարվածության բարձրացման սկզբունքների վրա։
ISO 7101:2023-ը առողջապահական կազմակերպությունների համար մշակված առաջին միջազգային ստանդարտն է, որը սահմանում է բժշկական ծառայությունների որակի կառավարման նոր մոտեցումներ՝ առաջնահերթ համարելով պացիենտի անվտանգությունը, կլինիկական և վարչական գործընթացների արդյունավետ կառավարումը, բուժանձնակազմի բարեկեցությունն ու առողջապահական ծառայությունների կայուն զարգացումը։
.jpg)
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում որակի վերահսկումը դարձել է կազմակերպության մշակույթի անբաժանելի մասը՝ ձևավորելով աշխատանքային այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր գործընթաց, յուրաքանչյուր որոշում և յուրաքանչյուր քայլ միտված է պացիենտի անվտանգության, վստահության և բարձրակարգ բժշկական օգնության ապահովմանը։
Այս կարևոր ձեռքբերումը ևս մեկ անգամ վերահաստատում է մեր հանձնառությունը՝ շարունակաբար կատարելագործելու կառավարման և բժշկական ծառայությունների որակը, ներդնելու միջազգային լավագույն փորձը և ապահովելու առողջապահական ծառայությունների կայուն զարգացումը։
.jpg)
«Շենգավիթ» բժշկական կենտրոնը շարունակում է վստահորեն զարգանալ՝ ամրապնդելով իր դիրքը որպես միջազգային չափանիշներին համապատասխան գործող առողջապահական կազմակերպություն՝ հավատարիմ մնալով իր գլխավոր առաքելությանը՝ ապահովել բարձրակարգ և ժամանակակից բժշկական օգնություն յուրաքանչյուր պացիենտի համար։

