Բաժիններ՝

Ուկրաինացի պատգամավորները դիմել են բռունցքների օգնությանը (տեսանյութ)

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի խորհրդարանում այսօր ծեծկռտուք է գրանցվել, որին մասնակցել են պատգամավորներ Օլեգ Լյաշկոն և Ալեքսանդր Շևչենկոն:

Դրա համար պատճառ է դարձել այն, որ Լյաշկոն Շևչենկոյին շարունակ մեղադրել է նրանում, որ նա գեթ մեկ անգամ չի գտնվել Դոնբասում՝ հակաահաբեկչական գործողության գոտում:

Միջադեպը գրանցվել է այն ժամանակ, երբ Լյաշկոն մեկնաբանություն էր տալիս լրագրողներին: Այդ ժամանակ նրան է մոտեցել Շևչենկոն և սկսել է սադրիչ հարցեր տալ նրան: Ի պատասխան՝ «Արմատական» կուսակցության առաջնորդ Լյաշկոն վիրավորական արտահայտություններ է կիրառել նրա հասցեին:

Ապա Շևչենկոն բռնել է պատգամավորի փողկապից և ձեռքի հարվածով նոկդաունի է ենթարկել նրան: Ստացած հարվածից Լյաշկոն կորցրել է հավասարակշռությունը: Ավելի ուշ Շևչենկոն հայտարարել է, որ չէր պատրաստվել կռվի, սակայն իրեն վիրավորել են Լյաշկոյի խոսքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս