Մահացել է Ուինսթոն Չերչիլի կրտսեր դուստրը
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ 91 տարեկան հասակում Մեծ Բրիտանիայում մահացել է Ուինսթոն Չերչիլի կրտսեր դուստր, լեդի Մերի Սոումսը: Մերի Սփենսեր Չերչիլը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է բրիտանական բանակի թիկունքային ստորաբաժանմանը, ինչպես նաև «Կարմիր խաչում»:
Մի շարք այցերի ժամանակ Մերին ուղեկցել է հորը, ինչը մասնավորապես վերաբերում է 1945 թվականին տեղի ունեցած Պոտսդամի կոնֆերանսին, ուր հանդիպել է ԱՄՆ նախագահ Հարի Տրումենի ու խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի հետ: Նրա հանգուցյալ ամուսին Քրիստոֆեր Սոումսը հանդիսացել է Պահպանողական կուսակցության ազդեցիկ գործիչ: