Ֆյուլեն առաջարկել է Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ներառել ԵՄ-ի կազմում
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի մասնակցությամբ Եվրասիական տնտեսական միության ստեղծման ֆոնին ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հանդես է եկել երկարաժամկետ հեռանկարում ԵՄ-ի կազմում Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ներառելու օգտին:
Ֆյուլեի կարծիքով՝ եվրաինտեգրման հեռանկարն արևելաեվրոպական երկրներում բարեփոխումներ անցկացնելու լավագույն խթանն է: Die Welt-ին տված հարցազրույցի ժամանակ չեխ քաղաքական գործիչն ընդգծել է, որ ԵՄ-ի ընդլայնումը հանդիսանում է «հզոր գործիք»՝ Արևելյան Եվրոպայի երկրների վերակազմավորման համար:
Ֆյուլեն ընդգծել է, որ ԵՄ-ի հետ Ուկրաինայի, ինչպես նաև Վրաստանի ու Մոլդովայի կողմից Ասոցացման համաձայնագրեր ստորագրելը չի հանդիսանում երկկողմ համագործակցության վերջնական նպատակ: