Եվրասիական տնտեսական միությունը որևէ կերպ չի խաթարի իր կազմ մտած երկրների ինքնիշխանությունը. Մարգելով
![](https://168.am/wp-content/uploads/2014/05/1009898331.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կողմից Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումը հանդիսանում է հետխորհրդային տիրույթում ինտեգրման նոր փուլ: Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի՝ Միջազգային հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մարգելովը:
Նրա խոսքերով՝ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) որևէ կերպ չի խաթարի իր կազմի մեջ մտած երկրների ինքնիշխանությունը: Մարգելովն ընդգծել է, որ մայիսի 29-ը պատմական օր է, երբ Եվրասիայում առաջացավ ընդարձակ տնտեսական տիրույթ, որին անդամակցելու համար մի շարք երկրներ արդեն իսկ հերթ են կանգնել.
«Խոսքը չի գնում է միայն Հայաստանի ու Ղրղզստանի մասին, որոնցից առաջինը պլանավորում է միության մեջ մտնել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը, իսկ երկրորդը պլանավորում է նոր տարին դիմավորել միության անդամի կարգավիճակով:
Կա տեղեկատվության, որ եթե ոչ Եվրասիական միությանն անդամակցության, ապա գոնե նրա հետ սերտ համագործակցելու ցանկություն ունեն Վիետնամը, Թուրքիան, Հնդկաստանը և մի շարք այլ երկրներ: Նոր միությունն ունի ոչ միայն տնտեսական, այլև՝ քաղաքական գրավչություն:
Նրա հիմնադիրների ու պոտենցիալ մասնակիցների թվում չեն դիտարկվում «գերակայողներ», որոնք ունակ են կազմակերպել «նարնջագույն հեղափոխություններ», կամ էլ չկա ԵՄ, որը կործանում է նոր անդամների տնտեսությունները»: