Բաժիններ՝

«Այսօր տուն ենք գնալու, շատ եմ կարոտել մեր տանը, մեր պստոյին…». գիշերօթիկի սան. ԳԱԼԱ

Սրանք 9-ամյա Վարդուհու խոսքերն են, ով իր եղբոր՝ Ռոբերտի հետ ապրում է Գյումրու երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում:

Փոքրիկներին հանդիպեցինք պատահաբար, երբ նրանք միջանցքում գնում-գալիս էին ու սպասում հայրիկին:

«Այսօր տուն ենք գնալու, շատ եմ կարոտել մեր տանը, մեր պստոյին…»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է  Վարդուհին ու թռվռուն հայացքը հառեց դռանը՝ տեսնելու, թե հայրը չի սպասում իրենց:

Արդեն 3 ամիս է, ինչ ծնվել է նրանց ամենափոքրիկ քույրիկը՝ Անին, որի մասին փոքրիկները առանձնակի գորովանքով էին պատմում:

«Շատ եմ կարոտում նրան, ամեն շաբաթ օրերն եմ հաշվում, թե հայրիկս երբ է գալու, մեզ տանի տուն, որ տեսնեմ քույրիկս ինչքան է մեծացել: Մի քիչ էլ որ մեծանա, մեզ հետ գիշերօթիկ ենք բերելու: Մամայիս էլ եմ շատ կարոտում: Ես ու եղբայրս ապրում ենք գիշերօթիկ դպրոցում, որտեղ եւ սովորում ենք, եւ գիշերում, մեր տան պայմանները լավը չեն, ստեղ ավելի լավն են, բայց մեր տունը մենք ավելի շատ ենք սիրում»:

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ երեխաները գտնվում են հաստատությունում: Դաստիարակները մեզ հետ զրույցում պատմեցին, որ դժվարությամբ, բայց համակերպվել են պայմաններին, որ ամբողջ շաբաթ պետք է ապրեն այստեղ՝ ծնողներից ու փոքրիկ քույրիկից հեռու, եւ միայն շաբաթ եւ կիրակի օրերին գնան տուն:

Դաստիարակներից մեկը պատմեց, որ փոքրիկների ծնողները շատ հոգատար են, պարզապես սոցիալական վիճակն է նրանց ստիպել, որ երեխաներին գիշերօթիկ հաստատություն ուղարկեն, որտեղ սնվում ու քնում են, ձմռանն էլ ավելի տաք է:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս