Հայտնի է՝ երբ կբացվի հայ-թուրքական սահմանը
Թուրքական «Yeşiligdir» լրատվամիջոցը նյութ է հրապարակել «Ե՞րբ է բացվելու Հայաստանի հետ անցակետը» վերնագրով։ Նշվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրից հետո սահմանների բացումը եղել է օրակարգում, և չնայած երկու երկրներն էլ պատրաստել են իրենց մաքսային շենքերը բացման համար, գործընթացը դեռևս ավարտված չէ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ կայքի՝ թեև տեղի պաշտոնյաներրը հստակ տեղեկատվություն չունեն բացման ամսաթվի վերաբերյալ, որը փոխադարձաբար կհամաձայնեցվի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, նշվել է, որ որոշումը կկայացնի Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և կառավարությունը։ Ըստ տեղեկությունների՝ Ալիջան սահմանային անցակետի բացումը նախատեսված է Հայաստանում հունիսին կայանալիք ընտրություններից առաջ, սակայն հստակ ամսաթիվ դեռևս չի հայտարարվել։
Նշվել է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ սահմանային անցակետը բացվի հնարավորինս շուտ։
Ըստ աղբյուրի՝ Ալիջանի սահմանային անցակետի բացումը, որը Հայաստանի համար դեպի Եվրոպա ամենակարևոր դարպասներից մեկն է, կխթանի տնտեսական գործունեությունը Թուրքիայի արևելյան նահանգներում և կնպաստի Հայաստանի տնտեսությանը։
Բացի այդ ընդգծվել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև, հատկապես էներգետիկայի, ինչպես նաև տարբեր այլ ոլորտներում, արդեն իրականացվել են համագործակցություններ։ Այս բոլոր զարգացումների լույսի ներքո, ըստ կայքի՝ անհրաժեշտ է անցյալը թողնել ետևում և միևնույն աշխարհագրությունը կիսող հասարակությունների կողմից որդեգրել ավելի կառուցողական և խաղաղ դիրքորոշում։



