Էդ ի՞նչ ես խոստացել Ալիևին հանձնել ընտրություններից հետո, որ հայտարարում ես՝ «քպ-ի չընտրվելու դեպքում սեպտեմբերին Ադրբեջանը պատերազմ է սկսելու». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Հարցեր Նիկոլ Փաշինյանին։

Էդ ի՞նչ ես խոստացել Ալիեւին զիջել կամ հանձնել ընտրություններից հետո, որ հայտարարում ես` «քպ-ի չընտրվելու դեպքում սեպտեմբերին Ադրբեջանը պատերազմ է սկսելու»։

Ինչո՞ւ է սկսելու պատերազմ։

Լուրջ բան ես չէ՞ խոստացել, որի հետեւից գալու է։

Բա ասում ես՝ խաղաղություն ես բերել։

Բա ի՞նչ պատերազմ։

Հայաստանի որեւէ լուրջ ընդդիմադիր ուժ պատերազմ սկսելու կոչ չի անում ։

Մարդիկ հայտարարում են, որ բացառապես դիվանագիտական միջոցներով պետք է աշխատեն լուծելու մեր առջեւ կանգնած խնդիրները։

Հերիք չէ՞, շանտաժի ենթարկես սեփական ազգին։

Պատերազմ ու զոեր բերել ես բացառապես դու, պարոն Փաշինյան։

Քո վարչապետ չլինելու պարագայում Հայաստանում կսկսվի հույսի, հավատի վերականգնման ու անկախ պետականությունը վերակերտելու ժամանակաշրջանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031