Նիկոլ Փաշինյան, դու մի արցախցի կնոջ ճշմարիտ խոսքից ես նյարդայնանում, ջղաձգվում ու լուրջ «պրապուսկատներ» անում,դու ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել. Շարմազանով

Էդուարդ Շարմազանով. «Նիկոլ Փաշինյան, դու մի արցախցի կնոջ ճշմարիտ խոսքից ես նյարդայնանում, ջղաձգվում ու լուրջ «պրապուսկատներ» անում, դու ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել։

Արցախցի կնոջ հակափաստարկներին 2 րոպե չդիմացար ու քեզ կորցրեցիր։

Նախագահների հետ բանավեճի առաջին իսկ րոպեից մեծ էր հնարավորությունը քո քաղաքական «ինքնահրկիզման»։

2018-ի մայիսի 1 -ին եմ Աժ-ում քեզ ասել,երկրի վարչապետի պաշտոնը քո խելքի բան չէ։

Էդ կողքիդ սազանդարներին մի լսի։

Դրանք քո մեջ երեւի տեսնում են լոկ երաշխավորված պարգեւավճար ու ոչ ավելին, մանավանդ տարբեր տեղերից թռած ու քո մոտ ծվարածները։

Քարը փեշիցդ գցի ու վերջապես հասկացի,որ պետություն կառավարելը քո բանը չէր։

Համ քեզ կրակը գցեցիր, համ էլ՝ ժողովրդին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031