Հանքահորի պայթյունի հետևանքով հետաձգվել է Թուրքիայի պաշտպանության նախարարի նախիջևանյան այցը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Մանիսա նահանգում հանքահորի պայթյունի հետևանքով չեղյալ է հայտարարվել պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի այցն Ադրբեջան, որը պլանավորված էր մայիսի 14-ին:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի մամլո ծառայությունը: Պայթյունը գրանցվել է Ստամբուլից 250 կիլոմետր հեռավորության վրա ընկած Սոմա շրջանի հանքահորում՝ մոտ երկու կիլոմետր խորության վրա: Նախնական տվյալներով՝ կարճ միացման պատճառով առաջացել է հրդեհ, ինչն էլ հանգեցրել է պայթյունի:
Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 201 մարդ: Ավելի քան 500 մարդ մնացել է փլատակների տակ: Կա 80 վիրավոր: Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ պայթյունի ժամանակ հանքահորում գտնվել է 787 մարդ: