Իրաքի վարչապետը վստահ է, որ խորհրդարանական ընտրություններում կհաղթի իր բլոկը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին այսօր վստահություն է հայտնել, որ երկրում անցկացվող խորհրդարանական ընտրություններում հաղթելու է իր բլոկը:
Քվեարկությանը մասնակցելուց հետո Մալիքին հայտարարել է. «Մեր հաղթանակն անկասկած է, սակայն մենք սպասում ենք արդյունքներին, որպեսզի տեսնենք մեր հաղթանակի մասշտաբները»: Փորձագետներն ավելի վաղ կանխատեսել են, որ ընտրություններից հետո Իրաքի քաղաքական արենայում չեն սպասվում լուրջ փոփոխություններ:
Քվեարկությունը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 07.00-ին և տևելու է մինչև 18.00-ը: Իրաքի երկպալատ խորհրդարանի 328 պատգմավորական մանդատի համար պայքարելու է 277 քաղաքական կուսակցություն ու շարժում ներկայացնող 9039 թեկնածու: Ընտրելու իրավունք ունի մոտ 20 միլիոն մարդ: