Մնաց հինգ նշանակում. «ՀԺ»

«Նոր վարչապետի կաբինետի համալրման համար մնում է հինգ նշանակում՝ գյուղատնտեսության նախարար, բնապահպանության նախարար»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ թվարկելով. «Սպորտի նախարար, էներգետիկայի նախարար, արդարադատության նախարար։ Գյուղնախարարի պաշտոնի համար շրջանառվում է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունը, բնապահպանության նախարարի պաշտոնի համար պայքարը շարունակում է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, էներգետիկայի նախարարի պաշտոնի համար շրջանառվում է կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի անունը, բայց Արմեն Մովսիսյանը շարունակում է պայքարը։ Արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն դեռ շարունակում է մնալ Հրայր Թովմասյանը, իսկ սպորտի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը համառորեն պայքարում է իր պոստը պահպանելու համար, թեև այդ պաշտոնի դեպքում շրջանառվում է ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանի անունը»։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

«Նոր վարչապետի կաբինետի համալրման համար մնում է հինգ նշանակում՝ գյուղատնտեսության նախարար, բնապահպանության նախարար»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ թվարկելով. «Սպորտի նախարար, էներգետիկայի նախարար, արդարադատության նախարար։

Գյուղնախարարի պաշտոնի համար շրջանառվում է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունը, բնապահպանության նախարարի պաշտոնի համար պայքարը շարունակում է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, էներգետիկայի նախարարի պաշտոնի համար շրջանառվում է կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանի անունը, բայց Արմեն Մովսիսյանը շարունակում է պայքարը։

Արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածուն դեռ շարունակում է մնալ Հրայր Թովմասյանը, իսկ սպորտի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը համառորեն պայքարում է իր պոստը պահպանելու համար, թեև այդ պաշտոնի դեպքում շրջանառվում է ՀԱՕԿ սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանի անունը»։

Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս