Քառյակը կմասնակցի ԱԺ արտահերթ նիստին, կբոյկոտի միայն քվեարկությունը
ԱԺ արտահերթ նիստում քիչ հետո ներկայացվելու է ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ձևավորման նոր կարգի մասին հարցը: 168.am-ի տեղեկություններով՝ ԱԺ ոչ իշխանական քառյակը որոշում է կայացրել գրանցվել արտահերթ նիստին և հանդես գալ քննադատական ելույթներով, բայց բոյկոտել քվեարկությունը:
Հաշվիչ հանձնաժողովի գործող կարգի համաձայն՝ ՀՀԿ-ն հանձնաժողովում ունի 5 ներկայացուցիչ, ԲՀԿ-ն՝ 2, իսկ մյուս խմբակցությունները՝ մեկական ներկայացուցիչ:
Ըստ ամենայնի՝ ԱԺ արտահերթ նիստում ՀՀԿ-ն առաջարկելու է հաշվիչ հանձնաժողովում ՀՀԿ-ի անդամների թիվը ավելացնել երկուսով, որի արդյունքում հաշվիչ հանձնաժողովի անդամների թիվը կդառնա 13, որից 7 կլինեն ՀՀԿ-ից: