Ամենաանհանգիստը Գեղարքունիքի մարզպետն է. «Հրապարակ»
«Մարզպետներից ամենաանհանգիստը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն է, քանի որ այդ պաշտոնին աչք ունի Սևանի քաղաքապետ, նախկին մարզպետ Ռուդիկ Ղուկասյանը՝ Ուդոն, ով Հովիկ Աբրահամյանի մտերիմներից է, և նրա շնորհիվ էր, որ քաղաքապետի պաշտոնը ստացավ»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Մեզ հետ զրույցում Ղուկասյանը վստահեցրեց, թե մարզպետ դառնալու հավակնություն չունի, բայց չթաքցրեց, որ ակնկալիքներ ունի Արգամիչից. «Իրա օգնությամբ քաղաքն ավելի կբարեկարգենք, ավելի ուշադրություն կդարձնենք»։ Նախկինում ուշադրության պակա՞ս կար: «Կար ուշադրություն, բայց ըտենց տպավորիչ չէր»։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։