Աղվան Հովսեփյանը դեռ ստիպված կլինի ահագին սպասել. «ՀԺ»
«Երեկ, ըստ էության, վերջին պահին Քննչական պետական կոմիտեի մասին օրենքի նախագիծը ընդգրկվել է Աժ առաջիկա քառօրյայի օրակարգ։ Խոսքը այն կառույցի մասին է որի ղեկավարի ամենահավանական թեկնածու է համարվում Աղվան Հովսեփյանը»,- գրում է «Հայկական Ժամանակ»-ը՝ ավելացնելով. «Օրենքի նախագծի քննարկումը անընդհատ հետաձգվում էր, և օրակարգում ընդգրկվելն ամենևին չի երաշխավորում, որ առաջիկա շաբաթում Աժ-ն կհասցնի այն քննարկել։
Բանն այն է, որ առաջիկա «քառօրյան» ըստ էության «եռօրյա» է լինելու, որովհետև հինգշաբթի՝ մայիսի 1-ը, ոչ աշխատանքային օր է, և Աժ-ն նիստ չի կարող անել։ Այնպես որ, հավանական է, որ Աղվան Հովսեփյանը դեռ ստիպված լինի ահագին սպասել»,- գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։