Հովիկ Աբրահամյանը մասնակցում է ոչ իշխանական քառյակի նիստին

ԱԺ ԲՀԿ գրասենյակում մեկնարկել է ոչ իշխանական քառյակի հանդիպումը։ Քիչ առաջ նույն սենյակ մտավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Լրագրողների հարցին, թե ինչու է նա եկել, Հ. Աբրահամյանը կատակով պատասխանեց՝ եկել եմ ձեզ ինֆորմացիա տալու: Քառյակի նիստին ԲՀԿ-ից մասնակցում է Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս