Բաժիններ՝

Նոր մանրամասներ` Հ.Տ. Հայկոյի ակումբում տեղի ունեցած միջադեպի մասին

Ինչպես տեղեկացրել էր «Հրապարակը»՝  ապրիլի 19-ին ռեփեր Հայկ Մարգարյանին (Հ.Տ. Հայկո) պատկանող «90’s» ակումբում ծեծկռտուք ու վիճաբանություն էր տեղի ունեցել։

Ըստ թերթի տեղեկությունների` ծեծկռտուքը հրահրողը եղել է նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի որդին՝ Մհերն իր ընկերների հետ։

Նրան, ըստ ականատեսների, ֆեյս-կոնտրոլ իրականացնողներն ակումբ չեն թողել, ինչն այնքան է վրդովվեցրել վերջինիս, որ ծեծի է ենթարկել ակումբի տիրոջը՝ երգիչ Հայկին։

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 19-ին: Ժամը 00:20-ին ոստիկանության ծառայողները Մոսկովյան 30 հասցեում գտնվող «90’s» ակումբի մոտից բերման են ենթարկել 2 անձի` Գ. Ս.-ին և Ն. Չ.-ին և հրավիրել Թ. Ն.-ին և Ա. Հ-ին:

Ըստ ոստիկանության` Գ. Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ակումբում վիճաբանության ժամանակ Ն. Չ.-ն ապակե բաժակով հարվածել է իրեն` պատճառելով վնասվածք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հետաքննություն է ընթանում:

Բերման ենթարկվածների և հրավիրվածների թվում նախագահի թիկնազորի պետի որդու անունը չկա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս