Բաժիններ՝

Ուկրաինայի արևելյան մարզերում վերսկսվել է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը

Интерфакс-Украина լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի արևելյան մարզերում վերսկսվել է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեմը:

Նա մանրամասնել է, որ հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի կարգադրությամբ, ով երեկ պահանջել է վերսկսել տվյալ գործողությունը:

Յարեմն ընդգծել է, որ Զատկի տոնին դադարեցվել էր հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը, սակայն այսօր այն վերսկսվել է. «Իրավապահներն աշխատում են բոլոր միավորումների վերացման ուղղությամբ, որոնք այսօր գործում են Կրամատորսկում, Սլավյանսկում և Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի այլ քաղաքներում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս