Թևոսիկի եղբոր սպանությունը կարող է կապված լինել խոշոր փողերի հետ. «Ժամանակ»

«Ինչպես հայտնի է, քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը ոստիկանության վարույթից տեղափոխվեց Ազգային անվտանգության ծառայության վարույթ»,- գրում է «Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Իսկ պատճառների մասին ոչինչ չասվեց: Սակայն հայտնի է, որ ԱԱԾ-ն պատահական գործեր չի քննում, եւ երբ գործը ոստիկանությունից տեղափոխվում է ԱԱԾ, նշանակում է դրա համար լուրջ հիմքեր կան: Այդ հիմքերը հիմնականում վերաբերում են խոշոր փողերի:

«Ժամանակի» տեղեկություններով, հենց դա է պատճառը, որ ԱԱԾ-ում հիմա ավելի շատ կենտրոնացած են ոչ թե այն բանի վրա, որ հիմնավորեն հիմնական մեղադրյալ Իսրայել Սարգսյանի մեղավորությունը, այլ պարզեն Արթուր Սաֆարյանի սպանության դրդապատճառները, ինչը կարող է լույս սփռել շատ ու շատ հարցերի վրա:

Ինչ վերաբերում է Մոսոյի դիակի որոնողական աշխատանքներին, ապա դրանք շարունակվում են: Առաջիկայում փորձ է արվելու կրկին կենդանի խոզ նետել դիտահորը, որտեղ ենթադրվում է, որ Իսոն նետել է Մոսոյի դիակը»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս