Յացենյուկը գոհ է, որ Ռուսաստանը ստորագրել է անջատողականներին զինաթափելու պահանջի տակ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը խորհրդարանում ունեցած ելույթում գոհունակություն է հայտնել Ժնևում անցկացված քառակողմ բանակցությունների արդյունքներով հայատարարության ստորագրման կապակցությամբ:
Չնայած դրան՝ Յացենյուկն ընդգծել է, որ իրենք չափազանց մեծ հույսեր չեն կապում դրա հետ: Եվ այնուամենայնիվ, Յացենյուկը նկատել է, որ Ռուսաստանը ստորագրել է այդ հայտարարության տակ, որում պահանջվում է զինաթափել ցուցարարներին ու պահանջել ազատել գրաված վարչական շենքերը.
«Ռուսաստանը ստիպված է եղել ստորագրել հայտարարությունը և դատապարտել ծայրահեղականությունը, որն այսօր փաստացիորեն աջակցություն է ստանում Ռուսաստանից»: